Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Նիգերիայում 16 հազար բժշկի ազատել են աշխատանքից. ankakh.com

Նիգերիայում 16 հազար բժշկի ազատել են աշխատանքից. ankakh.com

Էբոլայի տենդով բռնկված Նիգերիայի հիվանդանոցներից երկրի Բժշկական ասոցիացիան  16 հազար բժշկի ազատել է աշխատանքից, հաղորդում է ВВС-ի Ռուսական ծառայությունը: Համապատասխան կարգադրություն է արել երկրի նախագահ Գուդլակ  Ջոնաթանը: Իշխանություննեը մտադիր են ազատված տեղերը նոր մասնագետների տալ, սակայն Բժիշկ-օրդինատորների ասոցիացիայում վստահեցնում են, որ կառավարությունն այդպիսով պարզապես ինքն իրեն է խաբում:
 
Աշխատանքից հեռացված բժիշկները գործադուլ են անում, բողոքում կառավարության նախկին համաձայնությունների նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի համար: Բժիշկ-օրդինատորները  համալսարանական կլինիկական հիվանդանոցներում դոկտորական անձնակազմի մեծ մասն են կազմում:
 
Էբոլայի տենդը հայտնի է 1976-ից: Հիվանդությունից մահացությունը կազմում է 90%: Այն փոխանցվում է շփման  ճանապարհով: Հիվանդների մոտ ախորժակի կորուստ է առաջանում,բարձրանում է ջերմությունն ու գլխացավ է լինում, փսխում, ցան, լուծ ու ներքին և արտաքին արյունահոսություն է սկսվում:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. mignews.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ